05.03.2018

ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն



Նոր Հայաստանին պետք են կամավորներ, ովքեր կնպաստեն իրենց համայնքի զարգացմանը։ ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունի համայնքում ապրող  14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողներին՝  միանալու  «ՏԻՄpulse» սոցիալ-նորարարական խաղ–ծրագրին։

Ի՞նչ է  ՏԻՄpulse-ը՝

ՏԻՄpulse-ը ավագանու անդամների գնահատման մեթոդաբանությունից և մասնակցային խաղից բաղկացած ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռաբար` առցանց և կենդանի հարթակներում:
ՏԻՄpulse-ի նպատակն է՝  համայնքի բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Խաղային մեթոդն ընտրված է մասնակցությունը որպես այդպիսին հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար:

Ինչպե՞ս
ՏԻՄpulse-ի շրջանակներում ձևավորվում են օնլայն և օֆլայն հարթակներ: Օնլայն հարթակում տեղադրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը գոյանում է խաղի ընթացքում: Այդ տեղեկատվությունն իր մեջ ներառում  է ավագանու անդամների գնահատման արդյունքները, խաղի ընթացքի մասին նորություները, օգտակար հղումները, տեղական ինքնակառավարման վերաբերյալ կարևոր նյութերը և այլն:

Օֆլայն հարթակում ըստ ավագանու անդամների քանակի ձևավորվում են 3-5 հոգանոց թիմեր (յուրաքանչյուր թիմում՝ 1 ավագանու անդամ և 3-5 կամավոր)։ Ստեղծված յուրաքանչյուր թիմ աշխատում է իր գործընկեր ավագանու անդամի հետ: Թիմի գործողությունների նպատակն է բարձրացնել ավագանու անդամի աշխատանքի որակը, ինչն իր արտահայտումն է գտնում հաջորդ գնահատման ժամանակ՝ արձանագրելով թիմի առաջընթացը կամ ձախողումը:

ՏԻՄpulse-ի իրականացմանը մասնակցում են խաղի ողջ ընթացքում գնահատում իրականացնող, խաղացողների համար առաջադրանքներ ձևակերպող և կայքը վարող ադմինիստրատիվ խումբը և ընտրված համայքնի ավագանու անդամների քանակով ձևավորված թիմերը:
Խաղի ավարտին, ըստ գրանցած արդյունքների, կորոշվի հաղթող թիմը, որի անդամները կպարգևատրվեն Kindle-ներով։ 

Ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը, իսկ հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղումով։

Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։




Комментариев нет:

Отправить комментарий