22.11.2017

Ոռոգման ․․․ կոյուղու ․․․ ջրերը հոսում են Աբովյան փողոցով

Երեկվանից Աբովյան փողոցը վերածվել է «գետի»։ Մյասնիկյան խաչմերուկից ներքև դեպի Կոմոյի փողոցը ջրերը առուներից դուրս են գալիս և հոսում են ճանապարհով։ Մարտունու կոմունալ ծառայությունից տեղեկացում են, որ ճանապարհի սապասարկումը «Շանթ Սեյրան» ՍՊԸ–ն պետք է իրականացնի՝ իրենց ենթակայությունից դուրս է։ Միևնույն ժամանակ հավաստիացնում, որ հեղեղի պատճառը Մարտունու ոռոգման ջուրը չէ, իրենք գետաբերանից փակել են, Գեղհովիտից եկեղ ջրերն են։


Հիշեցնենք, որ ինֆոտունը դեռ մի քանի շաբաթ առաջ գրել էր, որ Գեղհովիտի կոյուղաջրերը հոսում են Մարտունու փողոցներում։ 

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև Մարտունու քաղաքապետարանի հետ։ Այնտեղից էլ փոխանցեցին, որ փորձել են կապվել ճանապարհը սպասարկողների հետ, միևնույն ժամանակ հրահանգել կոմունալ ծառայությանը խնդրի առնչությամբ գրությամբ դիմել պատասխանատուներին։ Բայց քանի դեռ խնդիրը լուծող իրավասուները իրեց աթոռներից վեր չեն կացել, Աբովյան փողոցը, որը նաև միջպետական Մ10 մայրուղու մաս է, կշարունակի հեղեղոտ գետ հիշեցնել։


Комментариев нет:

Отправить комментарий