20.11.2017

Մարտունեցիներն օգնության ձեռք մեկնեցին կարիքավոր ընտանիքին

 «Քրիստինան 4 երեխաներին և հիվանդ ամուսնուն օգնելու օրհասական խնդիր ունի» հրապարկման մեջ գրել էինք, որ Գեղհովիտում բնակվող Քրիստինան 4 երեխաների և հիվանդ ամուսնու խնամքը կազմակերպելու համար  խնդիրների առջև է կանգնած։ Առաջին անհրաժեշտության հագուստի, սննդի և վառելանյութի կարիք ունի։
Հրպարակմանը արձագանքել են մի շարք մարդիկ (ցուցակը ստորև), ովքեր օգնության ձեռք մեկնեցին կարիքավորներին։

Շաբաթ  օրը՝ նոյեմբեր 18–ին, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության աշխատակիցները հավաքված օգնությունը տարան Գեղհովիտ և տվեցին ընտանիքին։

Քրիստինան մեզ հետ զրույցում ասաց, չէր սպասում, որ այսքան մարդ կփորձի օգնել, միևնույն ժամանակ ավելացրեց, մշտապես բարի մարդկանցից կախում ունենալ ու հասարակաության համար հոգս դառնալ չի ցանկանում։  Ամուսնու հետ զբաղվել են անասնապահությամբ և կարողացել են ընտանիքը պահել, բայց ամուսնու առողջական վիճակի վատթարացման հետևանքով վաճառել են անասունները, շուրջ 4 մլն դրամի ծախս արել, եթե կարողնա  1 կով ձեռք բերել՝ նվեր ստանալ, կկարողնա ընտանիքի ամենօրյա հոգսը լուծել։

 

 


Ընտանիքին օգնություն ցուցաբերել են՝

«Մուշ» սուպերմարկետի տնօրինությունը՝ հագուստի և սննդի տեսքով,
Սառա Սահակյանը՝ կոշիկի տեսքով,
Գոհար Ավետիսյանը՝ հագուստի տեսքով,
Նելլի Վահանյանը՝ հագուստի և քացրավենիքի տեսքով,
Նատալիա Վահանյանը՝  (Հովհաննիսյան) հագուստի տեքով,
Սվետա Մնացականյան՝  հագուստի տեսքով,
Զոյա Հարոյանը՝  հագուստի տեսքով,
Արմինե Մուշեղյանը՝ հագուստի և անկողնային պարագաների տեսքով, ինչպես նաև մարվեց Քրիտսինայի նախկին պարտքը,
Խանում Ղազարյանը՝ սննդի տեսքով,
Մարինե Սողոյանը և անտառ տնտեսությունը՝ վառելանյութով։ 


Комментариев нет:

Отправить комментарий