13.11.2017

ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

Երեկ՝ նոյեմբերի 12–ին, Մարտունու մշակույթի տանը կրկին մարդաշատ էր Մարտունու մշակույթի տանը «Գուրջան» (Գուրգեն Ջանիբեկյան) թատրոն–հիմնադրամը հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեց մոնոներկայացում։ 

Ներկայացումը հանդիսականին հասու դարձրեց ժամանակակից մի ընտանիքի պրոբլեմին՝ պարտադրված ամուսնության պատմությանը։


Իր խոսքում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, սցենարիստ, բեմադրիչ Լիանա Անթառանյանը (Գուրգեն Ջանիբեկյանի հարսը, Կարեն Ջանիբեկյանի կինը) ասաց, որ թատրոնը նպատակ է հետապնդում մայրաքաղաքի մշակութային կյանքից հեռու գտնվող գյուղական բնակավայրերի ազգաբնակչությանը հասու դարձնել թատերական արվեստին, տվյալ դեպքում մոնոներկայացման արվեստին։

Մոնոներկայացումները նորույթ են մեր երկրում, հատկապես հեռու բնակավայրերում։ Այն ներկայացրեց երիտասարդ և շնորհաշատ դերասան Արմեն Քուշկյանը։

Հեղինակ՝ Տատթևիկ Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий