02.11.2017

Գեղհովիտի կոյուղաջրերը Մարտունու փողոցներում

Տարիներ շարունակ Մարտունի և Գեղհովիտ համայնքները չլուծվող խնդիր ունեն։ Գեղհովիտ համայնքի կոյուղաջրերը անարգել հոսում են Մարտունի քաղաք և զգալի վնաս պատճառում քաղաքի փողոցներին և բնակչությանը՝ ստեղծելով հակասանիտարական և համաճարակային վիճակ:


Դեռևս 2011 թ․–ին մարզպետարանի միջոցների հաշվին կառուցվել է Գեղհովիտ համայքնի ջրահեռացման համակարգը, իսկ 2013 թվականին արտեզյան ջրերի ջրահեռացման համակարգը: Այդ համակարգերի կառուցման օրվանից մինչ օրս դրանք չեն գործել:

Մարտունու համայնքապետարանում նշում են, որ խնդիրը բանակցային ճանապարհով լուծում չի ստանում, դեռ տարեսկզբին՝ փետրվարի 20-ին, Մարտունի քաղաքի ավագանին ուղերձով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին:

Որևէ փոփոխություն չգրանցելու պատճառով այս անգամ՝ ապրիլի 18-ին, Մարտունու քաղաքապետարանը գրությամբ դիմել է ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ներկայացնելով Մարտունի քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում առկա հիմնախնդիրները, խնդրելով ընդգրկել համապատասխան ծրագրերում և հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ դրանց:

Սակայն ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից այդ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ որևէ քայլ դեռևս չի կատարվել և չի ներկայացվել որևէ առաջարկ:
Հարցերը շարունակել են քննարկել նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի հետ: Վերջիններիս կողմից ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Գեղհովիտ գյուղից դեպի Մարտունի քաղաք հոսող կեղտաջրերի հարցը կներկայացվի «Վեոլիա Ջուր » ՓԲԸ-ին։

Վերջին օրերին եղանակով պայամանավորված կրկին նկատվում է ջրի հոսք, ինչ էլ պատճառ դարձով, որ հոկտեմբերի 30–ին «Մարտունու կոմունալ ծառայություն և բարեկարգում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արտյոմ Ասպատուրյանը Գեղհովիտի համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հետ հարցի վերաբերյալ կրիկին զրուցեն, այս անգամ խնդրի վայրում՝ Գեղհովիտի ջրբաժանի մոտ։

Գեղհովիտի համայնքապետի խոսքերով ջրի հոսքին նպաստում է տերևաթափը․
«Կասեմ աշխատողներին մաքրման աշխատանքներ իրականացնեն կամ ջրբաժանի մոտից ջրի հունը բաժանեն երկու առուների, որպեսզի ջրի ծավալը փոքրանա, կամ էլ կփորձենք ջրի հունը շեղել դեպի գետը»։

Կոմունալ ծառայության տնօրենը մտահոգվում է, որ խնդրին այդպես հիմնավոր լուծում չեն տալիս, և իրավիճակը ավելի կսրվի ձմռանը՝ ջուրը կսառցակալի ճանապարհներին։

Ասպատուրյանի խոսքերով հանդիպումից  մոտ 3-4 օր է անցել, բայց դեռ ոչինչ չեն արել․
«Համայնքապետը խոստացավ մաքրել տալ հունը, բայց մի քանի օր անցել է դեռ մատը մատին չեն տվել, ջուրը շարունակում է հոսել»,– մեզ հետ զրույցում ասաց կոմունալի տնօրենը։

Մարտունու քաղաքապետրանից էլ փոխանցում են, որ հարցի լուծումը օրակարգային նշանակություն ունի  և խնդրին լուծման առնչությամբ մարզպետրանում նույնպես քայելեր են ձեռնարկում։

Հեղինակ՝ Անուշ Սիմոնյան

Комментариев нет:

Отправить комментарий