15.11.2017

Քրիստինան 4 երեխաներին և հիվանդ ամուսնուն օգնելու օրհասական խնդիր ունի

42 ամյա Քրիստինան 4 երեխաների հետ ապրում է Գեղհովիտ համայնքում։ Երեխաներից մեծը՝ 22 տարեկան տղան, 1–ին կարգի հաշմանդամ, մանկուց տառապում է մանկական ուղեղային կատվածով։ Երկու դստրերը սովորում են 9–րդ և 1–ին դասարաններում, իսկ ամենափոքր տղան 4 տարեկան է։

43 ամյա ամուսինը հունիսից Երևանում է, մոտը շականակագեղձի չարորակ քաղցկեղ են հայտնաբերել և այս ընթացքում երկու վիրահատություն է տարել։ 

Հունիսից ընտանիքի սոցիալական վիճակը գնալով վատթարացել է, Քրիստինան չի աշխատում երխաներին մշտական խնամք է պետք, օգնող ձեռք չունի, 21 հազար հաշմանդամության թոշակը և 37 հազար  դրամ անապահովության նպաստը հազիվ բավարարում է ամուսնուն  դեղորաքով ապահովելով։ Հաճախ դա էլ չի բավարարում, ինչի հետևանքով վերձրել են վարկ, պարտքեր են արել։

«Երբեմն այդ  փողն էլ էլ չի բավարարում, ամեն ամիս ուղարկում եմ ամուսնուս Երևան, ինքս գնալու տարբերակ չունեմ», – պատմում է Քրիստինան – «մեկ կով ունեինք, դրանով գոնե մի ձև գոյատևում էինք, այն էլ վաճառեցինք վիրահատության համար։ Կովը էլ չկա , բայց դրա ցանով դեռ կարողանում եմ տունը մի ձև ջեռուցել, բայց էտ էլ  վերջանալու վրա է»։

Քրիստիային մտահոգվում է, որ առանց վառելանյութ ցրտից կհիվանդանան, նոր խնդիրներ կառաջանան, բայց օրվա ապրուստի հարցը ավելի հրատապ է։ 

«Մեկ կտոր հաց եմ ուզում,  հացի խնդիր կա, երեխեքիս ոնց  պահեմ չգիտեմ, մի նպաստի փող ունեինք հիմա ամուսնուս եմ օգնում»,– ասում է Քրիստինան հույսով, որ կգտնվեն սրտացավ մարդիկ ովքեր օրվա սնունդի, վառելանյութի հարցով կօգնեն և իր վիճակը մի փոքր կթևթանա։

Մարտունու կանանց համայնքային խորհուրդը Քրիստինա Պողոսյանին և իր ընտանիքին աջակցելու համար նախաձեռնել է սննդի, հագուստի և վառելանյութի հավաքագրում։

Դիմել է սննդի և հագուստի խանութներ, ինչպես նաև վառելանյութի համար դիմել է օժանդակող անձնանց։
Միևնույն ժամանակ դիմելով բնակիչներին խնդրում է ցանկության դեպքում աջակցել և՛ նյութապես, և՛ ֆինանսապես։
Կարող եք այցել ՄԿՀԽ՝ Կամոյի 17, կամ զանգահարել Անահիտ Գևորգյանին 094 21 13 96 համարով։ Ինչպես նաև կարող եք անմիջականորեն ինքներդ աջակցել ընտաիքին։

Ստացված աջակցությունների մասին պարբերաբար տեղեկտվություն կտարածվի։


Հեղինակ՝ Անահիտ Գևորգյան

Комментариев нет:

Отправить комментарий