22.10.2017

Վերաօծվեց Մարտունու սբ․ Աստվածածին եկեղեցին․ լուսանկարներ

Այսօր Մարտունիում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: 1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները:


Եկեղեցու հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներից հետո ստացել է պատմաճարտարապետական այն նույն տեսքը, ինչպիսին ունեցել է 1886 թվականին  կատարված վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներից հետո:

Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյան և այլք։

Նորոգում հնարավոր է դարձել 100–ից ավել բարերարների և բնակիչների կողմից արված հանգանակության շնորհիվ։



Սբ․ Աստվածածին եկեղեցու օծման արարողություն

Комментариев нет:

Отправить комментарий