17.10.2017

Ովքեր են ցանկանում դառնալ Գեղարքունիքում խոշորացվող համայնքների ղեկավարներ

Նոյեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու մի շարք համայնքներում՝ միավորված բնակավայրերում համայնքի ղեկավար և ավագանի են ընտրելու։

Գեղարքունիքի մարզում համայնքների միավորման 2017 գործընթացի արդյուքնում կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն Գեղարքունիքում 4 խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 17 թեկնածու, որոնցից 2 հետ են վերձրել իրենց փաստաթղթերը։ 4–ը առաջադրվել են ՀՀԿ–ի կողմից, 1–ը ԲՀԿ–ի, իսկ մնացյալ 12 ինքնառաջադրված են։
Ճամբարակ միավորված համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 3 թեկնածու՝

  • Վազգեն Արարտի Ադամյանը, անկուսակցական, Ջարդիչ տեղամասի պետ՝ «Գեգամես Պլյուս» ՓԲԸ–ում, Ինքնաառաջադրված
  • Յուրիկ Արտավազդի Ավալյանը,  ՀՀԿ,  Ճամբարակի  համայնքի ղեկավար, առաջադրումը ՀՀԿ–ի
  • Վիգեն Հովսեփի Սահակյանը, ՀՀԿ, Թթուջուր համայնքի ղեկվար (նախկին), Ինքնաառաջադրում 
Վարդենիս միավորված համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 5 թեկնածոի՝

  • Վոլոդյա Ասատուրի Խլոյանը, ՀՀԿ, Վարդենիս համայնքի ղեկավար, առաջադրումը ՀՀԿ–ի
  • Պարգև Գարսևանի Խչեյանը, անկուսակցական,  Ինքնաառաջադրում
  • Արամ Ռոբերտի Հարությունյանը, ՀՀԿ,  ՍԱՏԳ–ի պետ  Գեղարքունիքի մարզպետարանում,  Ինքնաառաջադրում 
  • Կարեն Վիկտորի Մկրտչյանը, ՀՀԿ,  «Լիկա– Ալեն» ՍՊԸ–ի հիմնադիր, Ինքնաառաջադրում 
  • Սմբաթ  Էդիկի Սիմոյնաը, անկուսակցական, «Նար–Գրուպ» ՍՊԸ–ի տնօրեն, առաջադրումը ԲՀԿ–ի։ 

Գեղամասար միավորված համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 5 թեկնածու՝

  • հարություն Ալբերտի Ազարյանը, ՀՀԿ, Փամբակ համայնքի ղեկավար (նախկին) Ինքնաառաջադրում 
  • Հակոբ Վազգենի Ավետիսյանը, ՀՀԿ,  «Նար–ՄԻԼ» ՍՊԸ–ի տնօրեն, Ինքնաառաջադրում 
  • Զոյա Ասլանի  Գևորգյանը, ՀՀԿ, Շատջրեք համյնքի ղեկավար (նախկին) առաջադրումը ՀՀԿ-ի։
  • Անդրանիկ Մայիսի Հախումյան, անկուսակցական, Կութ համայնքի ղեկավար (նախկին) Հետ է վերցրել փաստաթղթերը, Ինքնաառաջադրում 
  • ԱրայիկԱնդրանիկի Մաթյան, ՀՀԿ,   ՀԵՑ Էլ–ի տեսուչ, Ինքնաառաջադրում։ 

Շողակաթ միավորված համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 3 թեկնածու՝

  • Աշոտ Արշակի Կիրակոսյանը, ՀՀԿ, Փականագործ Գազպրոմ–Արմենիայում, Հետ է վերցրել փաստաթղթերը, Ինքնաառաջադրում 
  • Սուլիկո Շահենի Շուշանյանը, ՀՀԿ, Շորժա համայնքի ղեկավար, առաջադրումը ՀՀԿ–ի
  • Վալենտին Աթաբեկի Պետրոսյանը,անկուսակցական, Դրախտիկ համայնքի ղեկավար (նախկին) Ինքնաառաջադրում։
Նոյեմբերի 5–ի ընտրություններին Գեղարքունիքի մարզում բացի խոշորացված համայնքներից համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու նաև երեք համայնքում՝ Գեղաքար, Ծովինար և Ձորագյուղ։


Հեղինակ՝ Անուշ Սիմոնյան

Комментариев нет:

Отправить комментарий