03.10.2017

Հրապարակն՝ աղբատարերի կայանատեղի


Արդեն տևական ժամանակ է Մարտունու կոմունալ ծառայության աղբատար մեքենաները կայանում են Մյասնիկյանի  հրապարակի տարածքում՝ Մարտունու կենտրոնում։

Երևույթի մասին խոսելիս տարեց մի բնակիչներից ասաց․
«Երևանում աղբատարը աշխատանքային ժամին հայտնվի հրապարակում, բոլորը կաղմկեն, մեզ մոտ դարձրել են կայանատեղի»։

Մեկ ուրիշ բնակիչ էլ իր խոսքում նշեց, որ կոմունալի աշխատանքը վեջին ամիսներին լավացել է․
«Աղբամաններն են նորոգել, ներկել, էլ առաջվա ժանգոտ երկաթները չեն, որ դատարկ լինեին, թե լիք՝ տհաճ էին։ Բայց հիմա բերել մշակույթի տան տարածքում էտ ավտոներն են  կանգանցրել՝ համ  քաղաքի տեսքն է քցում, համ էլ անցնող–դարձողը գարշահոտություն է զգում»։

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք  «Մարտունու կոմունալ ծառայություն և սպասարկում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արտյոմ Ասպատուրյանի հետ, ով նշեց, որ իրենց սրտով էլ չէ փաստը, բայց կայանելու այլ տեղ չունեն։

«Նախկինում մեքենաները կանգնում էին «բակալեի» շենքի մոտ, բայց այժմ այդ շենքում գեղեցկության սրահ է գործում, տիրոջը դուր չի գալիս, չի ցանկանում, որ աղբատարը կանգնի, այլևս չեն թողնում», – զրույցի ժամանակ ասաց Ասպատուրյանը։

Մեր այն հարցին, միթե՞ այլ վայր չկա, բացի հրապարակից կոմունալի տնօրենը պատասխանեց, որ աշխատանքի կազմակերպման տեսնակյունից նպատակահարմար չէ քաղաքից հեռու վայրում կայանել։

«Կոմունալը սեփական տարածք չունի մեքենաները կայանելու համար։ Հանրային տարածներ էլ քաղաքից դուրս են՝ դրանք էլ հարմար ու ապահով չեն», – ասաց կոմունալի տնօրենը ավելացնելով,  որ բոլոր հնարավոր վայերի մասին մտածել են, այդ թվում գրադանի բակում կայանելու, բայց այնտեղ ընդամենը մեկ մեքենա կարող է կանգնել, այսպսիով մեքենաները հայտնվել են հրապարկում։

Մարտունու քաղաքապետարանից էլ փոխանցեցին  հարցի լուծման ուղղությամբ քայլեր  ձեռնարկում են։

«Այսօր ճարտարապետը  Երևան է գնացել, որպեսզի նախկին սանիպիտկայանի շենքը Մարտունու հաշվեկշռին հանձնելու վերջին թղթաբանություններն ավարտի, հույս ունենք 1-2 շաբաթից կստացվի ու հնարավոր կլինի մեքենաները տեղակայել սանիպիտկայանի բակում», – մեզ հետ զրուցում նշեց քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Գևորգյանը։






Комментариев нет:

Отправить комментарий