01.06.2017

Կամոյի փողոցը հատող ջրատարը կրկին խցանված է

Մարտունու Կամոյի փողոցում, որը նաև M10 մայրուղու քաղաքով անցնող հատվածն է, արդեն երկրորդ օրն է՝ ջուր է հոսում, պատճառը չաշխատող ջրատարն է։

Մարտունու կոմունալ ծառայությունից հավաստիացրեցին, որ իրենք իրենց մասով գործը անում են։
«Մենք ամեն օր այդ տարածքի աղբի հեռացում կազմակերպում ենք», – հեռախոսազրույցի ժամանակ ասաց կոմունալ ծառայության տնօրեն Արտյոմ Ասպատուրյանը ու ուղղարդեց հարցով դիմել ջրօգտագործողների ընկերություն։


Միևնույն ժամանակ Մարտունու քաղաքապետանից փոխանցեցին, որ փողոցը, լինելով մայրուղու հատված, սպասարկումը իրականցնողը «Շանթ և Սեյրան» ՍՊԸ–ն է և պետք է իրենք զբաղվեն հարցով։

Խնդրի անմիջական հետևանքները կրող Մարտունու բնակիչները հարցի լուծման պահանջով ստացվում է պետք է դիմեն ճանապարհը սպասարկողներին, որոնց հետ կապ հաստատելն այնքնան էլ հեշտ չէ։

Հիշեցնենք, որ ճանապարհի այդ հատվածում խնդիրն առաջին անգամ չէ, որ իրեն զգացնել է տալիս, ու թերևս լուծում տրվում է, բայց այն ժամանակավոր բնույթ է կրում։




Комментариев нет:

Отправить комментарий