29.05.2017

Մարտունու եկեղեցու նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել


Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այս մասին  «Մարտունի ինֆոտան» հետ զրույցի ժամանակ նշեց Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը:

«Չնայած նորգաման աշխատանքերի 90 տոկոսը արդեն արվել են, բայց դեռ գույքի ձեռքբերման կարիք կա»,– ասաց քահանան, – «պահարաններ պետք է գնել  ու ներսի հարդարումը վերջնական տեսքի բերել»։


Տեր Սիմոնի խոսքերով, բացի շենքային պայմանաների, նաև եկեղեցու բակը բարեկարգման կարիք ունի՝ որպեսզի վայրը դառան և՛ հոգու, և՛ մարնի համար հաճելի վայր։ 

Եկեղեցու նորոգումը հնարավոր է դարձել 50–ից ավելի բարերարների միջոցով, բայց դեռ վերջնական տեսքի համար օժանդակման անհրաժեշտություն կա։

Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11­–13–­րդ դարերի, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում, սակայն հետագայում ավերվել է, միայն հիմքն է մնացել։ 1886թ. նախկին եկեղեցու հիմքի վրա կառուցվել է նույն անունով նոր եկեղեցի: 


                            


Լուսանկարները  «Մարտունի ինֆոտան»

1 комментарий: