22.05.2017

«Չդադարող պատերազմ»․ Թանգարանային գիշերվան նվիրված միջոցառում Մարտունու պատկերասրահում

Մայիսի 20-ին, Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշեր ծրագրի շրջանականերում Մարտունու պատկերսարահում կայացավ «Չդադարող պատերազմ, ցավոտ պատմություններ․ Դժվար պատմելին թանգարաններում» խորագրով միջոցառում:

Այն կազմակերպվել էր Մարտունու պատկերասարահի, Մարտունու երաժշտական դպրոցի և
Մշակույթի պալատի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին Ապրիլյան և Արցախյան հերոսամարտերի մասնակիցներ, զինվորական կառույցների, քաղաքապետարանի, դպրոցների ներկայացուցիչներ, ծնողներ, ավագ տարիքի դպրոցականներ, երաժիշտ- կատարողներ:
Էկրանին ցուցադրվում էին Ապրլյան քառօրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները՝ նրանց մասին պատմությունների, իրենց հուշերի գրավոր ուղեկցությամբ:


Բացման խոսքում Մարտունու պատկերասրահի վարիչ Անահիտ Գևորգյանը հանդես եկավ դասախոսությամբ, ներկայացրեց, որ պատերազմական թեման բոլոր ժամանակներում ներկայացված է եղել է արվեստում, մասնավորապես անդրադարձավ Մարտունու պատկերասրահում ցուցադրվող ստեղծագործություններին, որոնցում պատկերված են պատերազմական գործողությունների առանձին դրվագներ, դեպքեր, դեմքեր:

«Կան ստեղծագործություններ, որտեղ չկան պատերազմական տեսարաններ կամ գործողություններ, սակայն կտավում ավելի ազդեցիկ է պատերազմի շունչը: Գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով սերունդներին են փոխանցվել տարբեր ժամանակաշրջաններում պատերազմների, դրանց մասնակիցների, հերոսների, դաժանությունների, ինչպես նաև փառավոր էջերի մասին փաստող տեղեկություններ», – իր խոսքում նշեց Գևորգյանը, ինչպես նաև հավելեց, որ միջոցառման նպատակն է պատմել ապրիլյան քառօրյայում հերոսացած մասնակիցների մասին, նրանց ճանաչելի դարձնել հասարակությանը, որը հետագայում ստեղծագործողների համար կդառնա նաև ներշնչանքի աղբյուր:

Այնուհետև հաղորդավար Կարեն Բաղիշջանյանը ներկայացրերց Ապրիլյան քառօրյայի ներկա մասնակիցներից յուրաքանչյուրի հիշողությունները պատերազմի մասին, նրանց սխրանքները, ստացած պարգևները։ Տպավորիչ էր Լյովա Սարոյանի հիշողությունները։

«Ապրիլի 2-ին ժամը 5-ին, որպես պահակադիր ուղեկցում էի հերթափոխը դեպի մարտական հենակետեր, ճանապարհին հակառակորդը հրետակոծում էր ավտոշարասյունը», – հիշում է Լյովա Սարոյանը, – «Հրետակոծության ժամանակ առաջին արկը ընկավ մեր մեքենայի դիմաց: Սա իմ առաջին հանդիպումն էր պատերազմի հետ»։
Լյովա Սարոյանը ՀՀ ՊՆ–ի կողմից արժանացել է «Դրաստամատ Կանայան» շքանշանի:

Ելույթները ընդհատվում էին սաքսաֆոնի, դուդուկի, քանոնի, ջութակի, դաշնամուրային կատարումներով, որով հանդես եկան Մարտունու երաժշտական դպրոցի և մշակույթի պալատի սաները:

Ապրիլյան պատերազմի մասին իրենց հուշերը պատմեցին Արցախյան պատրեզմի մասնակիցներ Վարազդատ Մաթոսյանը, Համլետ Սիմոնյանը, ովքեր ապրիլյան օրերին նույնպես դիրքերում էին, զինովրների կողքին:

Թանգարանային գիշերը Մարտունու պատկերասրահում 2017

Հեղինակ՝ Անահիտ Գևորգյան

Комментариев нет:

Отправить комментарий