04.05.2017

Հանրային լողափ Մարտունիում․ ընթանում են բարեկարգման աշխատանքներ

Մայիսյան ցրտերը չեն խոչընդոտում Մարտունիում հանրային լողափը վերականգնելու գործընթացին։



Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակ Լիլիթ Գևորգյանի փոխանցման բարեկարգման աշխատանքերի համար քաղաքապետարանի բյուջեից գումար դուրս չի գրվել։


«Ոչ  մի լումա  դուրս չի գրվել, աշխատանքները կատարվում են հանրային մասնակցության և խնդրի լուծման շուրջ բնակիչությանը մոբիլիզանելու միջոցով։ Նախաձեռնությունը Արմեն Ավետիսյանին է, ում միացել են այլ բնակիչներ ու իրենց անձնական միջոցների ներդրմամբ կատարում են աշխատանքները»,– հեռախոսազրույցի ժամանակ նշում է Լիլիթ Գևորգյանը։

Մոտ 1 հեկտար  ափամերձ տարածքում ընթանում են մաքրման, ավազալցման և համահարթեցման աշխատանքներ։

Մարտունու ավագանու անդամ Տիգրան Ստեփանյանը նույնպես միացել է նախաձեռնությանը  և անվարձահատույց տրամադրել է իրեն պատկանող շինարարական տեխնիկան։ Այսօր, երբ այցելեցինք լողափ, նա այնտեղ հետևում էր ընթացող աշխատանքներին։

«Առաջին օրը կատարել ենք ափամերձ տարածքի մաքրում, շատ էին պլստիկե շշերը և այլ տեսակի աղբը, կատարում ենք նաև ավազի մաքրում–լվացում ու տարածքի համահարթեցում», – զրույցի  ընթացքում ասաց Տիգրան Ստեփանյանը։

Նրա խոսքերով ամբողջ լողափը վերածված էր մեծ աղբանոցի, աղբաման կա տարածքում, բայց աղբը հայտնվում է ամենուր։ Տարածքը աղբից մաքրելու համար ապրիլի 26–ին կատարվել է մաքրման աշխատանքներ, որին միացել են համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների և ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու սաները։

Բայց Տիգրան Ստեփանյանի խոսքերով՝ աղբի մաքրման աշխատանքերը այդքանով չեն ավարտվում, ալիքները պարբերաբար նոր աղբ են ափ դուրս շպրտում, իսկ ափի շրջակա չիչխաների պուրակն աղբից մաքրելու աշխատանքները առայժմ դժվարանում են պատկերացնել։

Իր տեխնիակայով աշխատանքներին  է մասնակցում նաև Մարտունու բնակիչ Մխիթար Պողոսյանը։

«Մենք, ամառը, մեր երեխաների, ընտանիքի հետ լողափ գնալու համար, ստիպված ենք Մարտունուց դուրս այլ, վճարովի ափեր գնալ, որովհետև համապատասխան պայմաններ չկան, իսկ այս ամառ արդեն դրա կարիքը չի լինի, որովհետև կլինի ավազոտ ափ, հանդերձարան, լիարժեք հանգիստի համար բոլոր պայմանանները ու ամենակարևորը առանց ավելրոդ ծախսերի»,– ասաց Մխիթար Պողոսյանը։








Յուրաքանչյուր ոք՝ ով կցանկանա, կարող է իր աջակցությունը ցուցաբերել նախաձեռնությանը՝ հանրային լողափը հանրության աջակցությամբ կառուցելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий