13.04.2017

«Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը բիզնես գաղափարների ինկուբատոր

 Մարտունու երիտասարդական բանկի «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը  բիզնես գաղափարների ինկուբատոր կարծես լինի։

Արդեն երկրորդ տարին Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներ, ովքեր ցանկանում են բիզնես հիմնել կամ զարգացնել արդեն գործողը, հնարավորություն ունեն դիմելու Երիտասարդական բանկի «Երիտասարդ ձեռներեց» ծրագրին, որի թիրախային նպատակն է մարզի երիտասարդներին բիզնես գործարարությամբ զբաղվելու նոր հնարավորությունների ընձեռումն է։

««Երիտասարդ ձեռներեց» ծրագրի շրջանակում մենք նախ հայտարարում ենք մեկ օրյա դասընթաց ձեռներեցության վերաբերյալ»,– պատմում է Մարտունու երիտասարդական բանկի կոմիտեի անդամ Հասմիկ Մխոյանը, – «դասընթացի ժամանակ, հատուկ հրավիրված թրեյները, մասնակիցներին ծանոթանում է բիզնեսի պլանավորման գործիքներին։ Սովորեցնում այն կիրառել, զարգացնել բիզնես մտածողությունը և նախապատրաստվել սեփական բիզնես գաղափարի զարգացմանն ու պլանավորմանը»։

Դասընթացից հետո երիտասրադական բանկը դրամաշնորհի բաց մրցույթ է հայտարարում, որին կարող են դիմել բոլորը, ովքեր կարծում են, որ փոքր դրամական աջակցությամբ կարող են կայուն ու զարգացող բիզնես հիմնել։

«Այս տարի մեկի փոխարեն մենք երկու դասընթաց կազմկաերպեցինք՝ տարբեր քաղաքներում՝ Ճամբարակում և Մարտունիում, մարտի 25–ին և ապրլի 6–ին», – իրենց գործունեություն է ներկայացնում կոմտեի նոր անդամներից Սուրեն Ղազարյանը։
«Մարտի երկուսին տարածելով հայտարարությունը՝ քսան օրվա ընթացքում ստացանք 72 հայտ։ Իսզկբանե պետք է դասընթացին մասնակցեին 40 հոգի, բայց, քանի որ մեր բոլոր դիմումատուները ցանկանում էին մասնակցել դասընթացին, որոշեցին դասընթացը անցկացնել երկու օրով»։

Իրենց հաջողությամբ ոգևորված, խոսքում նշում է Սուրեն Ղազարյանը, ով դեռ անցյալ տարի դիմել էր երիտասարդական բանկին և ներկայացրել իր բիզնես գաղափարը՝ զարգացնել ընտանեկան մեղվաբուծությունը, որը կոմիտեի անդմաների կողմից հավանության չէր արժանացել, բայց մերժումը Սուրենին չի ընկճել, դարձել է Մարտունի երիտասարդական բանկի կամավորը՝ օգնել ֆինանասնավորում ստացած մյուս ծրագրերի իրականացման գործընթացին։

«Օն–լայն խանութ ստեղծելու գաղափարով էի դիմել դասընթացին», – պատմում է Ճամբարակում կայացած դասընթացի մասնակներից Մանան Մխիթարյանը, ով  Վ․ Գետաշեն համայնքից է, – «ցանկանում էի կտորեղնի վերավաճառք կազմակերպել, բայց դասընթացի ժամանակ, երբ բիզնես մոդելավորում կատարեցինք, գնահատեցինք մեր գաղափարների ուժեղ և թույլ կողմերը հասկացա, որ  լայն շուկա չեմ կարող գրավել, համայնքային մակարդակում գործունեություն ծավավելու դեպքում, արդյունքում, նոր բիզնես գաղափար մտածեցի, որով արդեն կդիմեմ դրամաշնորհին»։

Իսկ Մարտունիում կայացած դասընթացի 16 ամյա մասնակից Անի Ֆարմանյանը ցանկանում է ձեռքի ժամացույցների արտադրություն սկսել․
«Միշտ երազել եմ իմ անունով «Անի» բրենդով ժամանցույցներ արտադրել, որոնց դիզայնով ես էլ կզբաղվեմ», – մեզ հետ զրույցում ասում է Անին ու հավելում, – « գիտեմ մի քիչ շատ ֆինանասական աջակցություն պահանջող գաղափար է, բայց, եթե աշխատեմ այդ ուղղությամբ մի օր դա հնարավոր կլինի»։

Երիտասարդ ձեռներց» 2017թ

*****

«Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը ֆինանասավորվում է ԵՀՀ––ի կողմից իրականանցվող «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար։

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում։


Հեղինակներ՝ Անուշ Սիմոնյան և
Սերգեյ Հայրապետյան

Комментариев нет:

Отправить комментарий