10.04.2017

«Գարունը կանանց աչքերում» ցուցահանդես Մարտունու պատկերասրահում

Ապրիլի 7–ին Մարտունու պատկերասրահում բացվեց «Գարունը կանանց աչքերում» ցուցահանդես։

Ներկայացվել են տարածաշրջանի ստեղծագործող կանանց աշխատանքներ՝ նվիրված գարնանը, կանանց, մայրությանը։

Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը։

Նա ներկաներին դիմեց, ասելով․

«Այսօր կինը ապացուցում է, որ խոհանոցից մի աստիճան բարձր է կանգնած, կնոջը փորձեք խոհանոցից դուրս պատկերացնել և նվերներ տալուց կենցաղային իրեր չնվիրել, քանի որ դրանով շեշտում ենք, որ նրա տեղը խոհանցում է միայն»։

Ցուցահանդեսում ներկայացված էին կերպարվեստի տարբեր ժանրերի նկարներ, նկարչուհիները իրենց չէին սահմանափակել նաև օգտագործված տեխնիկայի առումով:
Ներկաների խոսքով դիմեց նաև Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը ասելով՝

«Աչքերս հաճելիորեն շոյվել են նման գույներից, պատկերներից, կցանկանայի, որ այս նկարները միայն Մարտունու պատկերասրահի պատերը չզարդարեին, ստեղծագործողները մեծ ճանաչման արժանան»։

Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, նկարիչ Նեկտար Սահակյանը իր աշխատանքներում փորձել էր ներկայացնել հայրենի եզերքը ու չնայած, որ նատյուրմորտ նշանակում է մեռած բնություն, նրա աշխատանքները կյանքով լի էին:

Նկարչուհի Մարիամ Գալստյանը ցուցադրվող աշխատանքներում փորձել էր համադրել գույնը գրաֆիկան։

Բոլորովին նոր ոճով էր ներկայացել Մարտունու արվեստի դպրոցի մանկավարժ Հասմիկ Մհերյանը․
«Այսօր ներկայացել եմ հիմնականում ապստրակ աշխատանքերով,– ասաց Մհերյանը, – այս գործերից որոշներով նաև մրցույթների եմ մասնակցել, լավագույն չորս աշխատանքերում է նաև իմ «Կինը» աշխատանքը»։

Շատ էին նաև մետքսի վրա արված աշխատանքները՝ բատիկան։

Այս տեխնիկան օգտագործել էր Դիաննա Գալստյանը՝ իր գիշերային բնանկարում, կտորի թափանցիկությունն ավելի արտահայտիչ էր դարձնում գիշերային մթնշաղը:

«Բատիկան տեխնիկա է, որն օգտագործվել է դեռ վաղ դարերում, սա կտորի վրա տարբեր ներկատեսակներով նկարչությունն է, – բացատրում է նկարչուհին»։

Պատկերասրահում հավաքվել էին տարբեր տարիքի և հետաքրքության տեր մարդիկ, որոնց համար արվեստի հետ շփվելու հնարավորություն էր ընդձեռնվել։

Ապրիլի 7–ին նվիրված միջոցառումներ էին տեղի ունեցել նաև Մարտունու քաղաքային գրադարանում, Արվեստի դպրոցում, իսկ ցուցահանդեսից հետո ներկաները Մարտոնու վերջերս վերանորոգված սբ․ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ավետման տոնին նվիրված պատարագին․ (ապրիլի 7–ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է որպես Սբ Աստվածածնի Ավետման տոնը):


«Գարունը կանանց աչքերում» դուդահանդես



Տեսանյութը՝ «Գեղամա» ՀԸ–ն։


Հեղինակներ՝ Անուշ Սիմոնյան
Մանան Մխիթարյան

Комментариев нет:

Отправить комментарий