18.04.2017

Ապրիլի 20–ին կկայանա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը

Ապրիլի 20–ին, ժամը 11։00–ին տեղի կունենա Մարտունի քաղաքի  ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն իրականացնելու է նիստի ուղիղ հեռարձակում։ Հինգշաբթի միացեք «Մարտունի ինֆոտան» Youtube–յան ալիքին՝ ուղիղ հեռարձակումը դիտելու համար։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Հոդված 14. Համայնքի ավագանու նիստըՀամայնքի ավագանու նիստը հրավիրում եւ վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, եւ նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու՝ նիստին ներկայացած անդամները:

Համայնքի ավագանու որոշումները եւ ուղերձներն ընդունվում են ավագանու՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ եւ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:

Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչեւ օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել եւ լսել ցանկացած անձի: Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները:

Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ եւ առաջարկություններ՝ համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:

Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է՝ մինչեւ այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները եւ որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում եւ նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում եւ ենթակա է պարտադիր կատարման:
Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:

Комментариев нет:

Отправить комментарий