22.11.2017

Ոռոգման ․․․ կոյուղու ․․․ ջրերը հոսում են Աբովյան փողոցով

Երեկվանից Աբովյան փողոցը վերածվել է «գետի»։ Մյասնիկյան խաչմերուկից ներքև դեպի Կոմոյի փողոցը ջրերը առուներից դուրս են գալիս և հոսում են ճանապարհով։ Մարտունու կոմունալ ծառայությունից տեղեկացում են, որ ճանապարհի սապասարկումը «Շանթ Սեյրան» ՍՊԸ–ն պետք է իրականացնի՝ իրենց ենթակայությունից դուրս է։ Միևնույն ժամանակ հավաստիացնում, որ հեղեղի պատճառը Մարտունու ոռոգման ջուրը չէ, իրենք գետաբերանից փակել են, Գեղհովիտից եկեղ ջրերն են։

21.11.2017

Բռնադատված Ավետիք Դավուդյանի հուշերը

Ավետիք Դավուդյանը
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Ավետիք Դավուդյանը բոլորում է իր կյանքի 87 տարին։ Նա մեկն է Խարհրդային այն միլիոնավոր քաղաքացիներից, ովքեր իրենց ընտանիքների հետ ժամանակին կրել են ստալինյան բռնատիրության ողջ սարսափները և տառապանքները։ Թեև 68 երկար ու ձիգ տարիներ են անցել մարտունեցի նրա հոր՝ Եղիազար Դավուդյանի ընտանիքին բռնի աքսոր ուղարկելու օրերից, սակայն այսօրվա պես Ավետիքի հիշողության մեջ թարմ են մնում այդ ճնշող, դժվարին ու դաժան օրերը, որոնք 15 տարեկան տղայի հոգում թողել են ծանրագույն ու անմոռաց ապրումներ։ Ավետիքը շատ լավ հիշում է ոչ միայն իրենց ընտանիքի աքսորը, այլ նաև իր հոր բանակ կանչելը, որը եղել է Մեծ հայրենականի սկսվելուց 22 օր առաջ։

20.11.2017

Մարտունիում երիտասարդների ուժերով տեղադրվելու են տեղեկատվական վահանակներ և ցուցանակներ


Նոյեմբերի 17–ին տեղի ունեցավ «Մարտունի երիտասարդական բանկի»  կողմից հայտարարված համայնքային զարգացմանն ուղղված դրամաշնորհների հանձնման արարողությունը։
Մարտունի երիտասարդական բանկը շուրջ 20 ներկայացված հայտերից որոշել է ֆինանասվորել 2–ը` «Տեղեկատվական վահանակ» և «Խոսող ցուցանակ» անուներով, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին ծրագրային գաղափարին։

Մարտունեցիներն օգնության ձեռք մեկնեցին կարիքավոր ընտանիքին

 «Քրիստինան 4 երեխաներին և հիվանդ ամուսնուն օգնելու օրհասական խնդիր ունի» հրապարկման մեջ գրել էինք, որ Գեղհովիտում բնակվող Քրիստինան 4 երեխաների և հիվանդ ամուսնու խնամքը կազմակերպելու համար  խնդիրների առջև է կանգնած։ Առաջին անհրաժեշտության հագուստի, սննդի և վառելանյութի կարիք ունի։
Հրպարակմանը արձագանքել են մի շարք մարդիկ (ցուցակը ստորև), ովքեր օգնության ձեռք մեկնեցին կարիքավորներին։

15.11.2017

Քրիստինան 4 երեխաներին և հիվանդ ամուսնուն օգնելու օրհասական խնդիր ունի

42 ամյա Քրիստինան 4 երեխաների հետ ապրում է Գեղհովիտ համայնքում։ Երեխաներից մեծը՝ 22 տարեկան տղան, 1–ին կարգի հաշմանդամ, մանկուց տառապում է մանկական ուղեղային կատվածով։ Երկու դստրերը սովորում են 9–րդ և 1–ին դասարաններում, իսկ ամենափոքր տղան 4 տարեկան է։

43 ամյա ամուսինը հունիսից Երևանում է, մոտը շականակագեղձի չարորակ քաղցկեղ են հայտնաբերել և այս ընթացքում երկու վիրահատություն է տարել։ 

13.11.2017

ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

Երեկ՝ նոյեմբերի 12–ին, Մարտունու մշակույթի տանը կրկին մարդաշատ էր Մարտունու մշակույթի տանը «Գուրջան» (Գուրգեն Ջանիբեկյան) թատրոն–հիմնադրամը հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեց մոնոներկայացում։ 

Ներկայացումը հանդիսականին հասու դարձրեց ժամանակակից մի ընտանիքի պրոբլեմին՝ պարտադրված ամուսնության պատմությանը։

05.11.2017

Ծովինարում ՏԻՄ ընտրություններ են

Ծովինար գյուղում այսօր ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի։

3439 ընտրող ունեցող Ծովինարում ընտրություն կատարում են 21/04 և 21/05 ընտրատեղամասերում։

Ժամը 15։00–ի դրությամբ 21/05 տեղամասում իրենց ընտրությունը կատարել են 516 հոգի՝ 1954 ընտրողից։ Իսկ 21/04–ում  1485 ընտրողից մասնակցել էին 445–ը։

Համայնքապետի թեկնածությամբ առաջադրվել էին երկու հոգի, որոնցից մեկը ինքնաբացարկ հայտարարեց և համայնքի ղեկավարի համար «պայքարում» է գործող ղեկավար Մհեր Մարտոյանը։

Ավագանու 11 անդամի համար թեկանածությունն են առաջադրել 14 հոգի։

Ընտրատեղամասերի նախագահների փոխանցմամբ ընդհանուր առմամբ հանգիստ ընտրություն է չկան կուտակումներ՝ ի տարբերություն մյուս ընտրությունների բնակիչների մասնակցությունը ցածր է։


Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

02.11.2017

Քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ

Ինչպես տեղեկացնում են Մարտունու քաղաքապետարանի մամուլի բաժնից այսօր՝ 
նոյեմբերի 2-ին, քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ, որի ընթացքում ներկայացվել է 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչ օրս քաղաքում իրականացված աշխատանքները: 

Ներկայացվել է վիճակագրական տվյալներ գյուղատնտեսության, աղբահանության, կրթության, սպորտի, ներդրումների եւ կենսական կարեւորության այլ ոլորտներում իրականացված աշխատանքների մասին: 

Գեղհովիտի կոյուղաջրերը Մարտունու փողոցներում

Տարիներ շարունակ Մարտունի և Գեղհովիտ համայնքները չլուծվող խնդիր ունեն։ Գեղհովիտ համայնքի կոյուղաջրերը անարգել հոսում են Մարտունի քաղաք և զգալի վնաս պատճառում քաղաքի փողոցներին և բնակչությանը՝ ստեղծելով հակասանիտարական և համաճարակային վիճակ:

25.10.2017

Վարդան Ավետյանի անհատական ցուցահանդեսը Մարտունիում

Հոկտեմբերի 24–ին Մարտունու պատկերասրահում բացվեց  Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Վարդան Ավետյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Վարդան Ավետյանը ծնվել է 1955 թ–ին Վայոց Ձորի Մարտիրոս գյուղում, 1985թ–ին ավարտել է Կուրսկի մանկավարժական ինստիտուտի Գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետը և ստանձնել է Ջերմուկի պատկերաասրահի տնօրենի պաշտոնը, որն զբաղեցնում է առ այսօր։

22.10.2017

Վերաօծվեց Մարտունու սբ․ Աստվածածին եկեղեցին․ լուսանկարներ

Այսօր Մարտունիում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: 1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները:

17.10.2017

Ովքեր են ցանկանում դառնալ Գեղարքունիքում խոշորացվող համայնքների ղեկավարներ

Նոյեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու մի շարք համայնքներում՝ միավորված բնակավայրերում համայնքի ղեկավար և ավագանի են ընտրելու։

Գեղարքունիքի մարզում համայնքների միավորման 2017 գործընթացի արդյուքնում կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն Գեղարքունիքում 4 խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 17 թեկնածու, որոնցից 2 հետ են վերձրել իրենց փաստաթղթերը։ 4–ը առաջադրվել են ՀՀԿ–ի կողմից, 1–ը ԲՀԿ–ի, իսկ մնացյալ 12 ինքնառաջադրված են։

16.10.2017

42 համայնք 4 միավորված փնջում․ առաջիկա ընտրությունները Գեղարքունիքում

Նոյեմբերի 5–ին ՀՀ–ի մի շարք համայնքներում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ձևավորվելու է 34 խոշորացված նոր համայնք։ Խոշորացման արդյունքում բնակավայրերը միավորվում են մեկ համայնքում, բայց պահպանում են իրենց անվանումը, փողոցները, անձնագրերը: Օրինակ, Ներքին Շորժան Վարդենիս միասնական համայնքի կազմ է մտնելու առաջիկա ընտրություններին, սակայն շարունակում է մնալ գյուղական համայնք (բնակավայր):

12.10.2017

Գրքի քննարկում Մարտունու գրադարանում


Հոկտեմբերի 7–ը Հայաաստանում նշվում է որպես գրադարանավարների օր և այդ կապակցությամբ Մարտունու քաղաքային գրադարանում կազմակերվել էր գրքի քննարկում։

Լուսանրադարձող տարրերով արտադրությամբ փորձելու են բարձրացնել հետիոտների անվտանգությունը

Համաձայն Համաշխարհային առողջության կազմակերպության (WHO European Region) կողմից 2015 թ. Ճանապարհային անվտանգության գլոբալ իրավիճակի հաշվետվության, Հայաստանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը 52 երկրների շարքում, ըստ ճանապարհատրանսպորտային վթարների ժամանակ մահացության աստիճանի: Հետիոտների անվտանգությանը ոչ բավարար ուշադրության հետևանքով ՀՀ-ում տարեկան 500 մարդ է մահանում և շուրջ 5.000-ը՝ վնասվում ճանապարհատրանսպորտային վթարներում: