13.02.2017

«ՄԱՐԴԱՄԵՋ-2017» գաղափարների ներկայացման բաց մրցույթ


Մարտունի ինֆոտունը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մարդամեջ-2017» սոցիալական նորարարության  (ՍՆ) հավաքի գաղափարների ներկայացման բաց մրցույթ:
Եթե խնդիր եք տեսնում ձեր համայնքում և ուզում եք որևէ բան ձեռնարկել, եթե մտածել եք, թե ինչ արդյունքների կարելի է հասնել նոր տեխնոլոգիաներն ու օնլայն հարթակները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը՝ ուրեմն Մարդամեջը հենց  ձեզ համար է:
Մենք փնտրում ենք նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի/ների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրենց համայնքում, մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին:
Չկա սխալ գաղափար: Եթե ունեք խնդրի լուծման հստակ պատկերացում, միացե՛ք մեզ: Հիմնավորե՛ք խնդիրը, առաջարկե՛ք նորարար լուծում, որը հնարավոր կլինի իրականացնել օնլայն  կամ օֆլայն միջոցներով, իսկ մենք կաջակցենք ձեզ՝ մեր ունեցած հնարավոր ռեսուրսներով։ Սա հենց այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կյանքի կոչել նորարական մտածելակերպը՝  դուրս բերելով այն մարդամեջ։

Ինչպե՞ս մասնակցել

«Մարդամեջ» ՍՆ հավաքին գաղափարների ներկայացման  համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdgpai9kYfvsLFPcR5B_eCOnLKwmSrEyyisulvFUUgrJ2ZCbQ/viewform?usp=send_form
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 21-ը՝ ժամը 18:00-ն:
Մանրամասների համար  կարող եք զանգահարել Մարտունի ինֆոտուն, հեռ (+374 94) 700 285
կամ նամակ ուղարկել infomartuni@gmail.com  էլեկտրոնային հասցեով:

Իսկ հետո՞

«Մարդամեջ» ՍՀ հավաքի կազմակերպիչները կայցելեն Ինֆոտուն և կիրականացնեն կողմնորոշիչ հանդիպում-քննարկումներ գաղափար ներկայացնողների հետ։  Լավագույն 4-5 գաղափարները, որոնք  արդյունավետ ծրագրեր դառնալու պոտենցիալ կունենան, հնարավորություն կստանան մասնակցելու 2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կազմակերպվող «ՄԱՐԴԱՄԵՋ-2017» ՍՆ եռօրյա հավաքին:
  
«Մարդամեջ»  ՍՆ կենտրոնաձիգ եռօրյա  հավաք

2017 թվականի ապրիլի 28-ից 30-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղինֆոտներից (Արմավիր, Արարատ, Գյումրի, Իջևան, Մարտունի, Սյունիք, Վանաձոր, Վայք) հրավիրված մասնակիցները կմիավորվեն  գաղափարներների շուրջ   և 2 օր կաշխատեն որոշակի սոցիալական ծրագրերի մշակման վրա` փորձելով պատասխանել հետևյալ հարցերին:
1.) Ո՞ր խնդրին են փորձում իրենք արձագանքել:
2.) Ինչպե՞ս ստեղծել տեխնոլոգիա, որը կօգնի լուծել խնդիրը:
3.) Ինչպե՞ս ապահովել գաղափարի կայունությունը:
4.) Ինչպե՞ս հավաքագրել օգտատերերի համայնք՝ այս գաղափարի շուրջ:
5.) Ինչպե՞ս օգտագործել մեդիան այս գաղափարի շուրջ:

Հանդիպման  ավարտին մասնակիցները կհավաքվեն մեկ դահլիճում՝ ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները: Քննարկումների արդյունքում հավաքի ժյուրին յուրաքանչյուր ինֆոտնից կընտրի 2 լավագույն ծրագիր, (ընդհանուր 16 ծրագիր) որոնք կստանան ֆինանսական աջակցություն մինչև 250.000 դրամի սահմաններում  սոցիալ-նորարարական գաղափարներն իրականացնելու համար:


***

Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:



Комментариев нет:

Отправить комментарий