15.06.2016

Ավագանիների բուռն կրքերը և «Հայջրմուղին» անհատույց հանձնված գույքը

Այսօր՝ հունիսի 15–ին,  տեղի ունեցավ Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը,
քննարկման էր ներկայացված 6 հարց։

Դրանցից առաջինը  Մարտունու քաղաքի «Գարեգին Նժդեհի անվան մանակապատանեկան կենտրոն» ՀՈԱԿ–ը  լուծարելու համաձայնություն տալու մասին» որոշումն էր։
Ըստ որի մանկապատանեկան կենտրոնի սաները իրենց ուսուցումը պետք է շարունակեն Մշակույթի տանը։ Իսկ մանկապատանեկան կենտրոնի շենքը անհատույց օգտագործման իրավունքով հատկացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Հայորդաց տուն հիմնելու համար։

Ավագանու անդամները հարց բարձրացրեցին՝ արդյո՞ք տեխափոխումից հետո կենտրոնի աշխատակիցներն ազատվելու են աշխատանքից, թե՞ տեղափոխվելու են Մշակույթի տան աշխատանքային թիմ։

Ավագանու անդամ Եղիազար Դավթյանն առաջարկեց անհատույց տրամադրելու փոխարեն տրամադրել կոնկրետ ժամանակահատվածով․

«Գուցե պետք է տրամադրել կոնկրետ ժամնակահատվածով՝ 5, 10 , 20 տարով և եթե ըստ կանոնադրության իր վրա վերձրած գործառույթները չի կատարում  ետ վերձնենք»,– առաջարկեց Դավթյանը։

Ավագանու մեկ այլ անդամ՝ Արա Մելիքյանը հետաքրքրվեց, թե մանկապատանեկան կենտրոնի աշխատակիցները տեղյակ են լուծարման վերաբերյալ և ինչ են իրենք մտածում դրա շուրջ։ Առաջարկվեց որոշում չկայացնել, մինչև  կենտրոնի տնօրինությունից մարդ կներկայանա և իրենց կարծիքը կհայտնի որոշման վերաբերյալ։


Օրակարգով քննարկման էր ներկայացված նաև «Հայջրմուղ» ՓԲԸ–ին սեփականության իրավունքով  անհատույց գույք հանձնելու մասին»  որշումը։ Ըստ այս որոշման
Մարտունու խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը անհատուց հանձնվելու է «Հայջրմուղին»։

Գյուքի նվիրատվության պայմանագիրը պետք է ստորագրվի մի քանի նախապայմանով՝ բացառվի գույքը պետական սեփականությունից մասնավոր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վաճառքը,  նոր ջրագծեր, կոյուղագծեր կառուցվի, քաղաքապետարանի և քաղաքապատկան կառույցների անվճար ջրամատակարարում կատարվի՝ ամսական 10.000 դր–ի սահմանում և այլն։

Ավագանու անդամները մտավախություն հայտնեցին, որ սույն պայմանագրով չկա լծակ հետագա թանկացումները կանխելու և մենաշնորհի կարգավիճակ ստացող «Հայջրմուղի» կամայականություններից ապահովագրվվելու և չի բացառվում մենաշնորհի պարագայում կառույցը կվաճառվի։

Ավագանու անդամներ Արտակ Զիրոյանը և Եղիազար Դավթյանն առաջարկեցին նախքան քվեարկությունն՝ օրակարգ մցնել բնակչության հանրայնապես իրազեկելու մասին որոշումը, մի քանի օր տրամադրել հանրային լսումներ անելու կամ իրենց ընտրողներին, բնակչությանն որոշումն ըստ պատշաճի ներկայացնել, թե ինչ արդյունք և հետևանք  կունենա այս որոշումը Մարտունու բնակչության համար․

«Պետք է բնակչին ասենք ինքը համաձայն է քաղաքում 20 ձրի ցայտաղբյուր ունենա, բայց փոխարենը հավանականություն լինի հետագայում վճարվող 150 դրամը դառնա  200 դրամ և ավելի», – ասաց Դավթյանը։

Քննարկումն ընդմիջվեց բուռն կրքերի և առկա անհամաձայությունների պատճառով։

Ընդմիջումից հետո ավանագու նիստին միացավ Մարտունու Սբ․ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Սիմոն  քահանա Տեր–Մկրտչյանը։

Տեր հոր այցի նպատակն էր ներկայացնել մանկապատանեկան կենտրոնը Հայրոդաց տանը հանձնելն՝ ինչ  կտա բնակչությանը։ Տեր Սիմոնը իր խոսքում ասաց, որ կենտրոնը Հայորդացը տալու նախաձեռնությունը պատկանում է իրեն․

«Մանկապատանեկան կենտրոնը՝ պիոներ պալատները, ամբողջ Հայաստանում կամ դադարեցրել են իրենց գործունեությունը կամ վերածվել են Հայորդաց տների ու կիրակնօրյա դպրոցների։ Հայորդաց տուն դառնալով, պայամանները կբարելավվեն, կփոխվի փայտե ծածկը, ավելի մեծ ու բազմազան խմբակներ են կգործեն՝ ապահովելով մեծ թվով երեխաների բազմաբովանդակ կրթությունը»։

Ավագանիների կողմից բարձրաձայնված հարցը արդյոք աշխատակիցները տեղյակ են նման փոփոխության և ինչպես են վերաբերվում կենտրոնի լուծարմանը՝ մնաց անպատասխան։

Տնօրինությունից այդպես էլ ոչ ոք չներկայացավ, տնօրենը գտնվում է արձակուրդում։

Քվեորման ժամանակ բոլորը կողմ հայտնեցին որոշմանը, բայց ավագանուց մի քանի անդամ ասացին, որ նիստից հետո այցելելու են կենտրոն և աշխատակիցներից իմանան  իրենց կարծիքը որոշման վերաբերյալ։

Ընդմիջումը և Տեր Սիմոնի ներկայությունը ոչ միայն չհանդարտեցրեց բուռն կրքերը «Հայջրմուղին» անհատույց գույք հանձնելու որոշման շուրջ, այլ վերածվեց թեժ բանավեճի։ Երկար բանավեճերից հետո ավագանին 6 կողմ, 1 դեմ և 1 հոգու բոյկոտով՝ ձեռնպահ, որոշեց հանձնել ՏԻՄ պատկան համակարգը «Հայջրմուղ» ՓԲԸ–ին և չկազամկերպել հանրային քննարկումներ։



Օրակարգում էր նաև Մարտունու բնակիչ Հրաչիկ Կարապետյանին վարձակալությամբ հանձնված հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով  օտարում կատարելու որոշումը, որին կրկին դեմ  քվեարկեց Եղիազար Դավթյանը․

«Արդեն երրորդ անգամ հող ենք վաճառում, բայց ոչ մի պայմանագիր այդպես էլ չենք տեսնում, թե ինչ հիմքով կամ պարտավորություններով է վաճառվելու։ Անցյալ անգամ վաճառեցինք բնակիչների մուտքը դեպի անտառ փակվեց»,– իր դեմ քվեարկելը պատճառաբանեց Դավթյանը։

Համեմատաբար հանգիստ և առանց տարաձայնությունների ավագանին որոշեց Մարտունի քաղաքի հողային հաշվեկշիռը հաստատելու որոշումը և քաղաքի 2016 թ–ի բյուջեում փոփոխությունների կատարելու մասին որոշումը։

Տեր Սիրմոնն էլ օգտվելով ընձեռնված հնարավորությունից խնդրեց հունիսի 26–ին տրամադրել իրեն ավտոբուս Էջմիածնում Հռոմի պապին Մարտունու պատանիներով դիմավորելու համար։

7 комментариев:

  1. Exiazaric baci voreve avaganu andami voreve ban pastoren chi hetaqrqrel.

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ter Simonn shat sxalvum e.Voch mi pioner tun kam palat chi dadarecrel ir gorcuneutyun@. Ete mard ateist e,uremn na zrkvum e pioner tun hachaxelu iravunqic.Mite mardu iravunqi xaxtum che? Pastoren dprocnern el petq e poxel ekexcakan tequmov.

      Удалить
  2. armanali e ev anhaskanali.inchpes kareli e gorcox himnarkner@,matax serndin aidchap graget krteln u zargacnel@ darnum anushadrutyan matnvac tema.Ashxatatexer bacelu ev artagaxt@ kanxelu poxaren pakel mi amboxj kolektivi odi ev jri nman anhrazheshtutyun unecox ashxatatexer?Ur en mer patkan marminner@,ovqer argelen texakan ishxanikneri mec axorzhak@...qandel,qaiqayel gorcox karuicner@,hanun irenc ev irenc shrjapatox mi qani mardukneri ,,paycar apagai,,Stapveq mardik,erb e verj drvelu erexaneri hashvin harstanalu aid arden sovorakan darcac ,,avanduit@,,...
    Нравится · Ответить · 7 мин.

    ОтветитьУдалить
  3. Zarmanali e ev anhaskanali.inchpes kareli e gorcox himnarkner@,matax serndin aidchap graget krteln u zargacnel@ darnum anushadrutyan matnvac tema.Ashxatatexer bacelu ev artagaxt@ kanxelu poxaren pakel mi amboxj kolektivi odi ev jri nman anhrazheshtutyun unecox ashxatatexer?Ur en mer patkan marminner@,ovqer argelen texakan ishxanikneri mec axorzhak@...qandel,qaiqayel gorcox karuicner@,hanun irenc ev irenc shrjapatox mi qani mardukneri ,,paycar apagai,,Stapveq mardik,erb e verj drvelu erexaneri hashvin harstanalu aid arden sovorakan darcac ,,avanduit@,,...
    Нравится · Ответить · 7 мин.

    ОтветитьУдалить
  4. Voreve meki hamar norutyun cher,vor texakan manr chinovniknery anum en ayn,inch cankanum en,shrjancelov voch miayn orenqnery,ayl naev baroyakan hatkanishnery,Sakayn indz hamar otar er ev norutyun,vor qoxarkvelov ekexecu anvan tak shrjancum en orenqy.Amot e ev xaytarakutyun,Gorcox karuycy chen lucarum mardkanc cuyc talov artagaxti chanaparhy,Husam,vor patkan
    marminnery hetevoxakan klinen Martunu qaxaqapeti hertakan "Herosutyan'y ,inchpes naev Mayr Atory khetevi Ter Serobi gorcuneutyany,inchy xist kaskaceli e

    ОтветитьУдалить
  5. Ավագանու մեկ այլ անդամ՝ Արա Մելիքյանը հետաքրքրվեց, թե մանկապատանեկան կենտրոնի աշխատակիցները տեղյակ են լուծարման վերաբերյալ և ինչ են իրենք մտածում դրա շուրջ։ Առաջարկվեց որոշում չկայացնել, մինչև կենտրոնի տնօրինությունից մարդ կներկայանա և իրենց կարծիքը կհայտնի որոշման վերաբերյալ։

    ОтветитьУдалить
  6. Հաճախ ենք հեռուստատեսությամբ տեսնում բարեպաշտ և առաքինի հոգևորականների, ովքեր ջանք և եռանդ չեն խնայում անելու հնարավորը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դերի բարցրացման և ամրապնդման համար: Սակայն այդ ամենը հազիվ թե ունենա իր ցանկալի արդյունքը, քանի դեռ Հայ Առաքելական եկեղեցում կան այնպիսիները, որոնք իրենց մարդկային ու անհատական որակներով որևէ աղերս չունեն եկեղեցու և հավատքի հետ:Անհրաժեշտ է եկեղեցին մաքրել տեր սերոբներից, գառան դեմքով քողարկված գայլերից, որոնք իրենց կոչումը օգտագործում են հիմնականում սեփական անձի բարեկեցության համար՝ անտեսելով իրենց բուն առաքելությունը: Վառ օրինակ է վերջինիս նախաձեռնությունը: Առաջին հայացքից գովելի մտահաղացում է, սակայն ինչ կա տողատակում, կարեորը հենց դա է: Իսկ տողատակն հասկանալու համար պարզապես հենց տեր սերոբից անհրաժեշտ է իմանալ իր նմանատիպ նախորդ նախաձեռնության մասին:Պետք է պարզապես հարցնել, թե ինչ կարգավիճակում է նույն մարզի Վերին Գետաշեն համայնքում նախատեսված հայորդաց դպրոցի շենքը, ում է պատկանում, ինչու չի գործում ի սկզբանե Հայորդած տուն բացելու համար ձեռք բերված շենքը: Ակնհայտ է, որ տեր սերոբի գործունեությունը նպաստում է ոչ թե Եկեղեցու դերի ու հեղինակության բարձրացմանը, այլ տեղական չինովնիկների հետ հանցավոր և ոչ ազգանպաստ պայմանավորվածությունների արդյունքում՝ սեփական բարեկեցությունն ապահովելու համար:

    ОтветитьУдалить