16.04.2016

«Մարդամեջ», երբ մտածում ես նորարար

Պատմություն դարձավ ևս մեկ «Մարդամեջ» նորարարական հավաք, որին մասնակցեցին նաև Արծվանիստից  մի քանի երիտասարդներ։ 

Ես արդեն երկրորդ անգամ էի մասնակցում, սկզբում մտածում էի, թե ամեն ինչ նույն էլ լինելու՝ մարդիկ, գաղափարներ, քննարկումներ, տպավորություններ, բայց ․․․
Բայց այդպես չեղավ՝ նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, խմբեր և լրիվ նոր զգացողություններ և իհարկե հիշողություններ։
Ամեն անգամ մասնակցելով «Մարդամեջին» ստանում եմ նոր գիտելիքներ, որոնք, ինձ թվում է, այլ տեղ և այլ ձևով փոխանցել հնարավոր չէ, մարդամեջյան մի քանի ժամյա քննարկումները զարգացնում են աշխատասիրությունդ, ստիպում, որ ստանդարտներից դուրս մտածես, ու գուցե «ծեծված» թեմայի՝ հանդուրժողականությանը, սկսում ես նոր դիտանկյունից մոտենալ՝ մտածում ես նորարար։

Ես` կազմակերպված երկու հավաքին էլ ներկա եմ եղել որպես մասնակից, հուսով եմ, որ այդ մասնակցությունները և ինֆոտան դասընթացների մասնակցությունը կտան ինձ գաղափարներ, որոնցով ես արդեն որպես գաղափարի հեղինակ կներկայանամ «Մարդամեջին», ես ուզում եմ փորձել գաղափարի հեղինակի դերը ու շուրջս հավաքել պայծառ երիտասարդների՝ այլ, նոր ապագա կերտող։

Հեղինակ Կարեն Մարգարյան
«Մարդամեջ» 2016–ի մասնակից

Комментариев нет:

Отправить комментарий