«Մարդամեջ» նորարարական հավաք, ահա ամենապարզ բացատրությունը:
Ապրիլի 15 –ին սկսվեց մի պարզ օր` ամենաուսումնառատ օրերից մեկը: Բոլորը հավաքվել էին ամենաջերմ տանը` ինֆոտանը:
Այնտեղ էին բոլոր նորարարության «ասպետները», որոնք եկել էին իրենց սրերով, որպեսզի իրենց հետ տանեն իրենց համայնք նորարարության լույսը:
Սկսվեց բոլորիս պարզ թվացող հավաքը, բայց դա միայն թվացյալ էր: Մի բարդ գործընթաց, որը կոփում է աշխատասերին և զինում խելացուն:
Հերթով ներկայացնում էինք ծրագրերը: Այն ծրագրերը, որոնք բոլորիս համար այնքան ճիշտ էր, այնքան հասկանալի, այնքան լավը և այնքան հաղթանակին արժանի:
Եվ սթափեցրեց բոլորիս այն, որ պարզվեց, որ «այդքանները»՝ այդքանել ճիշտ չեն: Բորորիս առերեսելով մեր գաղափարների սխալներին մեզանից պահանջում էին ավելին ու ավելին:
Հաճելի խումբ, որը համախբվել էր բոլորին հանուն առաջին տիտղոսի, որի համար ընկրկելը պատվաբեր չէ: Խումբը, ավելի ճիշտ խումբս ջանում էր հասնել կատրելագույնի: Երկար բանակցություններ, վեճեր, կարծիքներ և ժամանակի սպառում: Եկել էր պահը ցույց տալու մեր աշխառտանքը մյուսներին: Լարված րոպեներ` մեզ բաժին հասած ամենակարճ թվացող րոպեները մենք վերջացրեցինք պատվաբեր կերպով, հիացնելով ու զարմացնելով բոլորին: Հաջորդող քննարկման րոպեներ, արդեն օրեր թվացող րոպեներ:
Մարդկանց ամբոխը, որը լսում էր մարդամեջի պատմությունը, ոչ այդ ամբոխը իրականում սրտի թրթիռով սպասում էր հայտարարվող պատասխանը: Եվ ահա, ահա արդեն ասում են, բայց մարդկանց մթագնած ուղեղները արդեն չի էլ լսում՝ սառել են սպասման սարսուռից: Լսվող լուր ` ցնցում, ցնցվեցինք բոլորս լսելով մեր ու մյուսների հաղթանակների մասին:
Այսօր հաղթեցին բոլորը, ֆինանսավորումը՝ երկրոդական էր ․․․
Պատմություն դարձած «Մարդամեջ»: Բոլորը հեռացան այդ համախմբող տնից, այնտեղ թողնելով բազմաթիվ գաղափարներ, բոլոր հեռացան իրենց հետ տանելով ամենամեծ պարգևը՝ մտքի թռիչքը:
Հեղինակ՝ Սերգեյ Հայրապետյան
«Մարդամեջ» 2016–ի մասնակից
Комментариев нет:
Отправить комментарий