28.04.2016

«Պուտինի խաղերը» փաստավավերագրական ֆիլմի դիտում


«Պուտինի խաղերը» ֆիլմը 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքում տեղ գտած չարաշահումների՝ միջոցների մսխման, համատարած կոռուպցիայի, ինչպես նաև բնապահպանական խնդիրների մասին է: Մասնավորապես` շինարարության կապալառուներից մեկի մասին է, ում սպառնացել են խեղդել «արյան մեջ», եթե նա չվճարի շինարարության արժեքի 50 տոկոսին համաժեք «ատկատը»:Ճնշումների զոհ է դարձել ոչ միայն ֆիլմի հերոսը, այլ նաև ֆիլմի պրոդյուսերը: Սիմոնա Բաումանը պատմում է, որ ռուս չինովնիկներն իրեն անգամ 600 հազար ֆունտ ստեռլինգ են առաջարկել՝ ֆիլմը չցուցադրելու պայմանով:

«Ես չզարմացա, երբ նրանք դիմեցին այդ հարցով: Ես շատ ժամանակ եմ անցկացնում Ռուսաստանում, և ինձ զայրացնում է այն հոգեբանությունը, որ փողով կարելի է գնել ամեն ինչ», - ասում է Բաումանը:

Ապրիլի 30–ին, ժամը՝ 11։30–ին «Մարտունի ԻնֆոՏանը» դիտեք «Պուտինի խաղերը» փաստագրական ֆիլմը։

Ցուցադրությանն անմիջապես հաջորդելու է քննարկում, որը կվարի՝ Խաչիկ Հարությունյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ։


Մուտքը ազատ է։ Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝ infomartuni@gmail.com էլ․ հասցեին։


Комментариев нет:

Отправить комментарий