10.03.2016

Բիզնես ենք դնում, որ չարտագաղթենք


«Չնայած մեր տարիքին մենք կարող ենք բիզնես սկսել», –  այս խոսքերն ասաց 18 ամյա Նաիրա Ջիվանյանը, ով մարտի 7-ին Գավառում՝  «Մարտունի Երիտասարդական բանկի» կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեց» դասընթացին էր մասնակցում։
20160307_124333



14-35 տարեկան շուրջ 40 երիտասարդներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ծանոթանալու բիզնեսի պլանավորման գործիքներին ու սովորել այն կիրառել, զարգացնել բիզնես մտածողությունը և նախապատրաստվել սեփական բիզնես գաղափարի զարգացմանն ու պլանավորմանը։










Մասնակիցները բաժանվելով փոքր խմբերի փորձում էին թիմային աշխատանքներում նշել գործարար մարդու դիմանկարին համապատասխան հատկանիշները,  առանձնացնել գործարարությամբ զբաղվելու դրական կողմերը և դրանով զբաղվելու ռիսկերը, ինչպես նաև մտածել «Ինչ է պետք բիզնեսի մեջ հաջողություն ունենալու համար», հարցի շուրջ և դուրս բերել իրենց համայնքերում գործող բիզնեսի ձևերը։

23 ամյա Գևորգը` Մարտունուց, դիմել էր դասընթացին, ոչ այնքան քննարկվող թեմայի, որքան դրանից հետո հայտարարվող դրամաշնորհի համար, բայց ինչպես դասընթացի ժամանակ ասաց․
«Այստեղ ինձ տվեցին մեկ այլ բան, որի վերաբերյալ ընդանրապես սպասումներ չունեի։ Ես ճագառներ եմ պահում և հիմա ուզում եմ ընդլայնել և սկսել թռչնաբուծությամբ էլ զբաղվել։ Այս մի քանի ժամվա ընթացքում նոր գաղափարներ տրվեց, օրինակ ես կարող եմ արդեն ճագառներ պահել ոչ միայն մսի այլ նաև մորթու համար, իսկ թռնչանանոցը դեռ չստեղծած` բնական, անարատ թռչնամսի պատվերներ ստացա»,–անկեղծանում է նա։

Երիտասարդ ձեռներեց

Դասընթացի կրտսեր մասնակիցներից՝ Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ գյուղից, 12–րդ դասարանում սովորող Նարեկը դասընթացին դիմել է հստակ իմանալով ինչով է ուզում զբաղվել և ինչ բիզնես գաղափար պետք է կյանքի կոչի։ Նա ցանկանում է համագյուղացիներին հասանելի և մատչելի գներով  սննդի կետ ստեղծել․
«Նման բան կա գյուղից 12 կմ հեռավորության վրա, ճանապարհի հեռավորություն և  գների պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել դրանից», –ասում է Նարեկը ու ավելացնում, – «գուցե հետո դա դառնա ընտանեկան սրճարան, ժամանցի վայր»։

Տարբեր համայնքերից, տարբեր նախասիրություններով  երիտասարդները դասընթացի վերջում եկան մեկ եզրահանգման․
«Բիզնես ենք դնում, որ չարտագաղթենք»։

Որպես հետգրություն նշենք մասնակցության հայտ էին ներկայացրել Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս և Մարտունի քաղաքաների, ինչպես նաև Գետիկ, Մարտունի, Հայրավանք, Կարմիրգյուղ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ գյուղական համայնքերի երիտասարդներ։
***
Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների զարգացման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Ծրագրի թիրախային ուղղություններից մեկը մարզերի երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելը և գործարարությամբ զբաղվելու նոր հնարավորությունների ընձեռումն է: Նախաձեռնությունն իրանակացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Երիտասարդական բանկ ծրագրի փորձառության հիման վրա: 

Комментариев нет:

Отправить комментарий