03.03.2016

Նոր «Մարդ@մեջի» մեկնարկը տրված է․ սպասում ենք ձեր նորարարական գաղափարներին

«ՄԱՐԴԱՄԵՋ»

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ


2016 թ. ապրիլի 15-ին «Մարտունի Ինֆոտունը» կազմակերպում է
 «Մարդամեջ» սոցիալական նորարարության մեկօրյա հավաք:

Հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը    քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և  մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Սոցիալական նորարարության հավաքի նպատակը
նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ  օնլայն  կամ օֆլայն միջոցներով:

«Մարդամեջը» կօգնի
  •         վերհանել  մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ,
  •          ի մի բերել  ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները,
  •          ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:

Հավաքի ընթացքում նախատեսվում են խմբային աշխատանքներ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը:
Քննարկումների արդյունքում ընտրված 2 լավագույն ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն իրենց սոցիալ-նորարարական գաղափարները իրականացնելու համար` յուրաքանչյուրը մինչև 250.000 դրամի սահմաններում:

Մնացած օգտագործելի գաղափարները ևս հնարավորություն կունենան մասնակցել մեր զարգացման ծրագրերին ու ստանալ աջակցություն տարբեր ձևերով:
Հավաքի մասնակիցներն ընտրվելու են մրցույթով:

Հավաքին կարող են մասնակցել  մարզում բնակվող ծրագրավորողներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց գործունեության մեջ կիրառում են համացանցի գործիքները. նրանք, ովքեր կկարողանան առանձնացնել մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա լուծման տարբերակ՝ օնլայն կամ օֆլայն միջոցներով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ-ի ապրիլի 12-ը, ժամը` 18։18–ն:
Հայտը լրացնելու համար սեխմիր
ԱՅՍՏԵՂ կամ իջ
իր ներքև։
Սոցիալական նորարարության հավաքի վերաբերող հարցերով դիմել ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանին՝ զանգահարելով՝ հեռ +374 043 700 285–ին, կամ գրելով`  liana.hovannisyan@gmail.com էլ–հասցեով։





Հասցե՝ք․Մարտունի, Կամոյի 17
«Մարտունի ինֆոտուն»
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Հեռախոս` ՝ +37426244300
Էլ–փոստ՝ infomartuni@gmail.com
Կայք՝ www.martunicenter.am
Բլոգ՝ http://martuniinfo.blogspot.com/






Комментариев нет:

Отправить комментарий